Փաշինյանը Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները տուգանելու հրաման է տվել
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական գրառումն արեց ՀԷՑ-ի մասին, թե ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։
Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։ Մեկ շաբաթ առաջ էլ խորհրդարանում հայտարարեց, որ ՀԷՑ-ի ազգայնացման նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն մինչ օրս չկա նման նախագիծ, անգամ իշխանական պատգամավորներն են այդ հարցից դիսկոմֆորտի մեջ ընկնում։
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այնքան էլ հեշտ գործընթաց չէ ՀԷՑ-ի ազգայնացումը, և Նիկոլ Փաշինյանը եթե ունենար դրա բանալին, մեկ օրում դա կյանքի կկոչեր։ Պարզապես որոշել է չնահանջել և հոգեբանական ճնշումը չթուլացնել Կարապետյանի և ընդդիմության նկատմամբ: Երեկ էլ Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինից տեղափոխեցին ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ պահման պայմաններն ավելի խիստ են, արտաքին աշխարհի հետ շփում չկա։
Մեզ ասացին նաև, որ հարկայինին հրահանգ է տրված՝ տոտալ ստուգումներ իրականացնել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում ու հնարավորինս մեծ տուգանքներ գրել»։

