Յանա Սիմոնյանն ընդունվել է ԱՄՆ-ի Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիա
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը գրում է․
«Շնորհավորում ենք Յանա Սիմոնյանին Միացյալ Նահանգների Վեսթ Փոյնթ զինվորական ակադեմիա ընդունվելու կապակցությամբ։
Յանան առաջին հայ կին կադետն է, որն ուսանելու է Վեսթ Փոյնթում և ուսումնառությունն այնտեղ կավարտի 2029թ․։
Այս հեղինակավոր հաստատություն ընդունվելը խոսում է նրա բացառիկ ունակությունների և Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև աճող փոխգործակցության մասին։ Ամենայն բարիք և հաջողություն ենք մաղթում Յանային»։

