Կատարը պահպանում է Իրանին համաչափ պատասխանի իրավունքը. Կատարի ԱԳՆ
Կատարը պահպանում է համաչափ պատասխանի իրավունքը Իրանի կողմից Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարությունն Իրանի հարձակումը որակել է Կատարի ինքնիշխանության կոպիտ խախտում։

