Իրանը հայտարարել է, որ իր գործողությունները սպառնալիք չեն Կատարի համար
Իրանի ազգային անվտանգության խորհուրդը վստահեցրել է, որ Թեհրանի գործողությունները սպառնալիք կամ վտանգ չեն ներկայացնում Կատարի բարեկամական և եղբայրական պետության և նրա ժողովրդի համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է BBC-ն։
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ սկսվել է «Բաշարաթ ալ-Ֆաթհ» գործողությունը տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաների դեմ։ ԱՄՆ-ի կողմից ռմբակոծությանը ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Կատարի «Ալ Ուդեյդ» ավիաբազային հրթիռային հարված հասցնելու մասին։ Կատարը հաջողությամբ հետ էր մղել հարվածները։

