Իրանը հարվածներ է հասցնում Քաթարին, 6 հրթիռ է արձակել ամերիկյան բազաների ուղղությամբ

Իրանը հարվածներ է հասցնում Քաթարին։

Ավելի վաղ ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել էր Քաթարի Էլ Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին Իրանի հնարավոր հարվածի մասին:

Քաթարում ԱՄՆ դեսպանատունն իր հերթին կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին ապաստան գտնել մինչև հետագա ծանուցումը:

Axios-ը հաղորդում է, որ Իրանը 6 հրթիռ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ։