Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ճառագայթման մակարդակի աճի մասին տեղեկություններ չեն ստացվել.ՄԱԳԱՏԷ

Իրանում երեք միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ Ֆորդոյում, հասցված հարվածներից հետո տվյալ պահին արտաքին ճառագայթման մակարդակի աճի մասին հաղորդագրություններ չեն ստացվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը` հավելելով, որ Իրանում միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով տիրող իրավիճակի վերաբերյալ լրացուցիչ գնահատական կտրվի, երբ ավելի շատ տեղեկություն ստացվի: