Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. ՌԴ ԱԳՆ
Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ Ռուսաստանի քաղաքացի և ռուս ձեռնարկատեր, միշտ օգնություն և աջակցություն է ստանում, եթե կապվում է մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ։ Այս մասին հունիսի 19-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Սամվել Կարապետյանի կալանավորումը։

