Փաստեր Նիկոլի մոլորյալ և Հայ Առաքելական Եկեղեցու հավատքից հեռու գտվելու մասին
Ցանկացած Աստծուն հավատացող և Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հավատավոր հետևորդի համար անհերքելի փաստ է, որ ՀԱԵ բոլոր 132 Կաթողիկոսները, այդ թվում և Գարեգին Բ-ն հանդիսանում են, ոչ թե ժողովրդի ընտրյալ, այլ Աստծո կողմից ՕԾՎԱԾ։
«Օծել» բառը նշանակում է՝
Ներշնչել և առանձնացնել մի անձ՝ Աստծո հատուկ ծառայության համար, Սուրբ Հոգու միջոցով։
Եկեղեցում՝ եպիսկոպոսը, իսկ առավելապես՝ Կաթողիկոսը, օծվում է Սուրբ Մյուռոնով հատուկ կարգով։
Այսպիսով՝ Կաթողիկոսը՝ Աստծո ՕԾՅԱԼ Է, քանի որ՝
Նրա վրա կանչվել է Սուրբ Հոգին։
Կաթողիկոսը ընտրվում Եկեղեցու (Ազգային-Եկեղեցական ժողով) միջոցով, իսկ Եկեղեցու ընտրությունը, որը կատարվել է աղոթքով և հատուկ Եկեղեցական կարգի համաձայն՝ հավատքով ընկալվում է որպես Աստծո կամքի գործ։
Այսպիսով ՝
Փաստ 1 – Եթե մարդ հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու զավակ, ապա պետք է հետևի այն համոզմանը, որ Կաթողիկոսը դառնում է ոչ թե մարդկային որոշումով, այլ՝ Աստծո կամքով, ինչպես ընդունված է ՀԱԵ-ում։
Փաստ 2 – Եթե մարդ հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու զավակ, ապա նա հավատում է, որ Աստված ԱՆՍԽԱԼԱԿԱՆ Է, ԱՄԵՆԱԿԱՐՈՂ է, և Աստծուց որևէ բան հնարավոր չէ թաքցնել (հնարավոր չէ Աստծուն խափել)։
Փաստ 3 – Գարեգին Բ Կաթողիկոսը Կուսակրոնության ուխտը տվել է 1972 թ․՝ քահանայական ձեռնադրմամբ։ 1983թ.-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Այդ արարողությունը տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում, և ձեռնադրությունը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա–ի ձեռամբ։
Փաստ 4 – 1992 թվականին Գարեգին Բ–ն ստացել է արքության պատիվ և ավանդական տիտղոս՝ Արքեպիսկոպոսի (Արխիեպիսկոպոսի) կարգավիճակ։ Այս կոչումը նույնպես շնորհվել է Վազգեն Ա–ի տնօրինությամբ։
Փաստ 5 – 1995 թ.-ին Վազգեն Ա Կաթողիկոսի մահից հետո, չնայած նրան, որ նոր Կաթողիկոսի ընտրությունների սկզբնական շրջանում Գարեգին Ներսիսյանը (Գարեգին Բ-ն) առաջադրվեց որպես ամենահավանական Կաթողիկոսի թեկնածու, նա ընտրության երկրորդ փուլում համախմբման և միասնություն ապահովելու նպատակով իր թեկնածությունը հանեց՝ հօգուտ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Գարեգին Ա -ի (Սարգսիսյան)։ Այս քայլը վկայում է հոգևոր պատասխանատվություն և Եկեղեցու նվիրվածության մասին։
Փաստ 6 – 1998 թվականին Գարեգին Բ-ն Գարեգին Ա–ի (Սարգսիսյան) կողմից ստացել է «կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ» (առաջնորդական ներկայացուցիչ) կոչումը։ Այդ կոչումն հստակորեն նրան դարձնում էր Վազգեն Ա–ի աջ կողքը՝ մինչև դառնալ Կաթողիկոս։
Փաստ 7 – 1999թ.-ին Գարեգին Բ-ն ՕԾՎԵԼ է, որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս։
Փաստ 8 – Հայ Առաքելական Եկեղեցում հոգևոր խորհրդի և Սրբազան Ժողովների պարտականությունն է հսկել կուսակրոնության ուխտի պահպանումը, հատկապես՝ բարձրագույն հոգևոր աստիճանների թեկնածուների դեպքում։
ՀԱԵ հետևորդ լինելը նշանակում է ընդունել, որ Աստված Իրեն հայտնել է մարդկությանը այս Եկեղեցու միջոցով՝ որպես ճշմարտության, փրկության և Աստծուն հասնելու ուղի։ ՀԱԵ-ն զավակ լինելը նշանակում է հավաստալ, որ Աստված Սուրբ Հոգու ներգործությամբ դարերով պահպանում է այդ ճշմարիտ ուղին (ՀԱԵ-ն), նրա մաքրությունը և հավատարիմ աստվածաբանական ուղղությունը։
Եթե Նիկոլը, նրա կողմնակիցները կամ առհասարակ որևէ մեկը հավատում է, որ Գարեգին Բ 70-80 ականներին խախտել է կուսակրոնության ուխտը և շարունակել ծառայել Եկեղեցում, ունենալով առաջընթացներ, ապա նա հավատում է, որ Վազգեն Ա, Գարեգին Ա կաթողիկոսները և 70-80-ականներից մինչև օրս (ավելի քան 50 տարի) ՀԱԵ-ում գոյություն ունեցած հոգևոր խորհուրդը և Սրբազան ժողովները (Այսինքն փաստացի ամբողջ ՀԱԵ-ն) կամ եղել են հանցակից նման պղծությանը թաքցնելով, աչք փակելով այդ մեղքի վրա, կամ անկարող են եղել պարզելու այդ փաստը, այսինքն ՀԱԵ վերջի 50 տարում եղել է անգործունյա։
Այսինքն՝ նիկոլը և իր կողմնակիցները եթե հավատում են նման բանի, ապա ստացվում է, նրանք հավատում են, որ Աստված կամ սխալվել է երբ Օծել է Վազգեն Ա-ին, Գարեգին Ա-ին և Գարեգին Բ-ին (այսինքն հավատում են, որ Աստված Անսխալական չէ), կամ եղել է անկարող պահպանել ՀԱԵ մաքրությունը-իր իսկ կողմից մարդկությանը տրված ուղին, այսինքն ըստ նիկոլի և իր կողմնակիցների Աստված ամենակարող չէ։ Ստացվում է չեն հավատում ոչ ՀԱԵ-ին, ոչ էլ Աստծուն։
Հետևաբար որևէ Քրիստոնյա ՀԱԵ հետևորդ չի կարող հավատալ, կամ նույնիսկ քննարկման առարկա սարքել նիկոլի կողմից հնչեցված վիրավորական և ցնդաբանության հասնող պնդումները և մեղադրանքը ուղղված Գարեգին Բ-ին։
Ուստի’ նիկոլի գործողությունները ուղղված են ոչ միայն Գարեգին Բ-ի այլ նաև ողջ Եկեղեցու և Աստծո դեմ։
իր գործողությունները և խոսքերը վիրավորում են ՀԱԵ բոլոր հետևորդ զավակներին և հայ ժողովրդին, խաթարում են ազգային միասնությունը և սպառնալիք են հանդիսանում Ազգային և պետական անվտանգության տեսակատից։
Հետևաբար նիկոլը և իր մոլի կողմնակիցները պետք է Բանադրանքի և/կամ Նզովքի ենթարկվեն իրենց այս պառակտիչ, ազգակործան և պետականաքանդ պահվածքի համար և հեռացվեն իշխանությունից։
Հ.Գ. թե բա անհերքելի փաստեր ունեմ, Հրայր Թովմասյանի գրիչը քեզ վկա ….
Հ.Գ.2 ես իմ ձևով եմ միջամտելու եկեղեցու դեմ արշավին

