Եթե չօգնենք Ուկրաինային, պետք է ռուսերեն սովորենք. Կալաս
Եվրոպական դիանագիտության ղեկավար Կայա Կալասն Ուկրաինային ավելի մեծ աջակցության կոչ է արել։ Հակառակ դեպքում, Կալասի կարծիքով, Եվրոպան ստիպված է լինելու ռուսերեն սովորել, տեղեկացրել է The Guardian-ը։
ԵՄ գլխավոր դիվանագետը կարծում է, որ միությունն իր ներդրումն է ունենում Ուկրաինային աջակցելու գործում, ոչ միայն այն պատճառով, որ «Ուկրաինան Եվրոպայի պաշտպանության առաջին գիծն է», իսկ Ռուսաստանն արձագանքում է միայն ուժի կիրառմանը:
Նա ընդգծել է ԵՄ-ի կողմից առաջարկվող պատժամիջոցների 18-րդ փուլի կարևորությունը՝ ասելով, որ «յուրաքանչյուր պատժամիջոց թուլացնում է այս պատերազմը վարելու Ռուսաստանի կարողությունը»:
Կալասը նշել է, որ Եվրոպան պետք է ավելին անի Ուկրաինայի և իր սեփական անվտանգության համար։
«Եթե մենք այլևս չօգնենք Ուկրաինային, մենք բոլորս պետք է սկսենք ռուսերեն սովորել։ Որքան ուժեղ լինի Ուկրաինան այսօր մարտադաշտում, այնքան ուժեղ կլինի բանակցությունների սեղանի շուրջ, երբ Ռուսաստանը վերջապես պատրաստ լինի խոսելու»,- ասել է նա՝ մեջբերելով ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեին։

