Որևէ բանական մարդ չի զարմանա, որ չորեքթաթ Անկարա վազող Նիկոլը Երևան վերադառնա թուրքական բանակի ուղեկցությամբ

Որևէ բանական մարդ չի զարմանա, որ չորեքթաթ Անկարա վազող Նիկոլը Երևան վերադառնա թուրքական բանակի ուղեկցությամբ:

Կրկնում եմ՝ Հայաստանի վիլայեթացումից բացի Նիկոլն իշխանություն պահելու որևէ ռեսուրս չունի, իսկապես չունի: Վիլայեթացման ու Նիկոլին որդեգրելու, Հայաստանում Նիկոլի իշխանությունը թուրք-ադրբեջանական սվիններով պահելու գինը, կարծես, թուրքերը սահմանել են՝ Եկեղեցու կազմաքանդում և ռուսական ռազմաբազայի դուրս բերում:

Երևի հասկանում եք՝ ինչ մասշտաբի «ռազվարոտի» փուլ է մտել Նիկոլը, ուստի և կորցնելիք չունեցող և անկյուն քշված առնետի նման հարձակվում է՝ ձեռքի հետ ի ցույց դնելով մակարդակն ու դաստիարակությունը:

Այս համատեքստում Աբազյան Արմենը պետք է անձնական որոշում կայացնի՝ պատրա՞ստ է կիսալուսնով շևրոն կրելուն, թե՞ ոչ: Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է որոշում կայացնի՝ ձգե՞լ գործընթացը մինչև 2026-ի հունիս և անկանխատեսելի ընտրության գնալ, թե՞ միանալ իմպիչմենտի գործընթացին ու պատուհասին ժամ առաջ գրողի ծոցն ուղարկել:

ՀՅԴ-ն պետք է որոշում կայացնի՝ «մահ կամ ազատություն» կարգախոսն իրե՞նցն է, թե՞ ոչ, զենքի վրա երդվելն իմաստ ունի՞, թե՞ ոչ: Թևանյան Անդրանիկը պետք է որոշում կայացնի՝ շարունակու՞մ է քաղաքական բառիգությունը, թե՞ մի օգտակար գործ է անում:

Մոսկվան պետք է որոշում կայացնի՝ ցանկանու՞մ է մնալ Կովկասում, թե՞ ոչ: Թրամփի վարչակազմը պետք է որոշում կայացնի՝ շարունակու՞մ է բրիտանական հետախուզության գծած խաղում «վիշիբալա» աշխատել Նիկոլի համար, թե՞ վերջիվերջո ունի սեփական շահեր, առավել ևս՝ արժեքներ: ԱԺ վերևում թառած ասֆալտի եղնիկի մասին չխոսենք, որովհետև արդեն խոսել ենք՝ դրան միայն տանկը կփրկի:

Ի դեպ, Լավրենտի Բերիային, Չաուշեսկուներին, Սադամ Հուսեյնին, Անվար Սադաթին, Մուամմար Քադաֆիին, Սալվադոր Ալյենդեին միավորում էր այն, որ համոզված էին՝ ուժայիններն իրենց թիկունքին ամուր կանգնած են: Այդպես էր կարծում նաև Պավել Առաջինը, իսկ թե ինչ եղավ Նիկոլայ Երկրորդի ճակատագիրը, դա արդեն բոլորովին այլ քննարկման թեմա է…