Ուզում էին մասկի շոու անել, ինձ ձերբակալել, մարդիկ հակահարված տվեցին․ Սամվել Կարապետյան
Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանել է ՀՀ ՆԳՆ-ի կողմից իրեն ձերբակալելու փորձը:
«Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել։ Իսկ մարդիկ, հասարակ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։
Նշենք, որ այս գործողությունները հետևեցին այսօր Սամվել Կարապետյանի՝ ի պաշտպանություն եկեղեցու արված հայտարարություններին։