Այսօր Հայաստանում նշվում է Հայրերի օրը

Կառավարությունն 2024 թվականին որոշում էր ընդունել հունիսը 17-ը նշել որպես Հայրերի օր:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն էր նման առաջարկությամբ հանդես եկել՝ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում՝ հունիսի 17-ը ՀՀ-ում նշելով որպես Հայրերի օր։

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածն ամրագրում է պետության պատասխանատվությունն ընտանիքի պաշտպանության դերի կարևորման հարցում: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակների մասին» ՀՀ օրենքով սահմանված է Մայրության և գեղեցկության տոնը, որը նշվում է ապրիլի 7–ին, սակայն գործող կարգավորումները չեն սահմանում Հայրերի օրը: