Իրանը փակում է դպրոցները, հետաձգում քննությունները

Բոլոր ուսումնական հաստատությունները փակ են մինչև հետագա ծանուցում, կիրակի օրը հայտարարել է Իրանի կրթության նախարարության խոսնակ Ալի Ֆարհադին։ Բոլոր նախատեսված քննությունները կհետաձգվեն, նոր ամսաթվերը կհայտարարվեն ավելի ուշ։

Իսրայելը նույնպես չեղարկել է քննությունները, և արտակարգ դրության ընթացքում բոլոր դասընթացները կանցկացվեն հեռավար։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Այսօր հակամարտության 4-րդ օրն է։