Գիշերը Ադրբեջանի Կասպյան ծովային սահմանից Իրանի Բանդար-Էնզելի ուղղությամբ արձակվել են ԱԹՍ սարքեր․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Երեկվա Իսրայելի ակնարկից հետո կարծես թե Ադրբեջանը որոշել է վերջապես կատարել Իսրայելի կամքը։ Գիշերը Ադրբեջանի Կասպյան ծովային սահմանից Իրանի Բանդար-Էնզելի ուղղությամբ արձակվել են ԱԹՍ սարքեր։ Իրանական պաշտպանական համակարգերը կարողացել են ֆիքսել և ոչնչացնել դրանք…»։
Շատերին թվում է, թե Իրանի դեմ կատարվողը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։ Այնուհետև շարունակում է քաղաքագետը․
«Ցավոք դա այդպես չէ։ Իրանի շուրջ տեղի ունեցողը ուղղակի և անուղղակի անդրադարձ ունի և ունենալու է Հայաստանի վրա։
Իրանի դեմ պատրաստված «քեյսերը» Իսրայելը և իր դաշնակիցները աստիճանաբար սկսում են ակտիվացնել, որոնցից ամենակարևորը (գոնե մեզ համար) պանթուրքիստական քեյսն է, որի գլխավոր մոդերատորը Ադրբեջանն է։
Իսրայելը` ռազմական գործողությունների երկարման դեպքում, Ադրբեջանին ստիպելու են թիկունքից հարվածել Իրանին։ Դրա համար այժմ Ադրբեջանում հասարակական մակարդակում պատրաստվում են տեղեկատվական հիմքեր»։

