Իսրայելը չի խուսափի այս հանցագործության հետևանքներից․ Ալի Խամենեի ուղերձը
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Իսրայելի հարվածների ֆոնին հանդես է եկել իրանցիներին ուղղված տեսաուղերձով․
«Իրանի զինված ուժերը կգործեն ուժի կիրառմամբ։ Իսրայելը չի խուսափի այս հանցագործության հետևանքներից։
Իրանի ժողովուրդը կարող է վստահ լինել, որ այս հարցում որևէ մեղմացում չի լինի»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը։