Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի գործողությունները. ՌԴ նախագահ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ․
ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը և ժողովրդին իսրայելական հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:
Ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ: