Իրանի դեմ հարձակումների հետևանքով չորս երեխա է զոհվել

Իրանի դեմ հարձակումների հետևանքով չորս երեխա է զոհվել։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն։

«Ցավոք, ժամանած վիրավորների թվում կային նաև երեք, վեց, չորս և հինգ տարեկան չորս մահացած երեխաներ։ Սա իսկապես մարդյկության կողմից կատարված հանցագործության ամենադաժան դեպքն է», – ասել է Թեհրանի հիվանդանոցներից մեկի տնօրենը։

Նա հավելել է նաև, որ Թեհրանի նահանգի հիվանդանոցները ներկայումս բժշկական օգնություն են ցուցաբերում Իրանի դեմ հարձակման հետևանքով տուժածներին, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։