Թեհրան-Երևան և Երևան-Թեհրան չվերթները հետաձգվել են

Թեհրանին իսրայելական ավիահարվածների հետևանքով չեղարկել և հետաձգվել են նաև Armenia airways ընկերության՝ Թեհրան-Երևան և Երևան-Թեհրան 6A 222 և 6A 221 չվերթերը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:

Հիշեցնենք, որ Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ դեպի Թել Ավիվ, նաև Դուբայ, Աբու Դաբի: