ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում քննարկել են գլոբալ անվտանգությունը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացվել է գլոբալ անվտանգության վերաբերյալ երկօրյա երիտասարդական գիտաժողով:

Միջոցառման ընթացքում քննարկվել են գլոբալ անվտանգությանն առնչվող հարցեր, և հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդության դերակատարությանը քաղաքականության մշակման գործընթացում։

Գիտաժողովի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր։