Արթու՛ր Սիմոնյան, Նիկոլը Կյանքի խոսքի՞ց է, թե՞ ՝ ոչ. Գագիկ Համբարյան
Շատ ծիծաղելի կլիներ, եթե Կյանքի խոսք աղանդն ընդուներ իրեն ուղղված մեղադրանքները, ըստ որի, Կյաքնի խոսք աղանդը պատրաստվում է գրոհայիններ տրամադրել Նիկոլին՝ ՀԱԵ-ի Վեհարանը գրավելու և Նիկոլի ցանկությամբ ՀԱԵ-ում իշխանազավթում կազմակերպելու նպատակով…
Այդ աղանդի հովիվ Արթուր Սիմոնյանը շատ լավ կլինի պատասխանի մեկ հարցի՝ Նիկոլը և նրա ընտանիքի անդամները Կյանքի խոսքի անդամնե՞ր կամ հետևորդնե՞ր են, թե՞՝ ոչ…
Կան փաստեր, որոնցից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Անհողը, ով իրեն ներկայացնում է որպես ՀԱԵ-ի նվիրյալ հետևորդ, իրականում Կյանքի խոսք աղանդից է… Օրինակ՝ նա իր ֆեյսբուքյան էջում իշխանության գալուց հետո տեղադրում էր այդ աղանդի քարոզիչ Վահե Պետրոսյանի քարոզները և խորհուրդ էր տալիս իր էջի հետևողներին կարդալ կամ լսել այդ քարոզները ( սքրին-լուսանկարներն առկա են)…
Նիկոլի դուստրերի մասնակցությամբ կան տեսանյութեր, որտեղ նրանք Կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչների հետ պարում են, երգում են կամ էլ լսում են քարոզները (տեսանյութերն առկա են)…
2024 թ-ի սեպտեմբերին Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով մեջբերում արեց Սուրբ Գրքից, որը ՀԱԵ-ի ընդունված թարգմանությանը հակասում էր և աղանդավորների կողմից ընդունված ձևով էր (փաստերն են առկա են)…
Կան ևս ապացույցներ, որ Նիկոլը ՀԱԵ-ի հետևորդ չէ…
Հ.Գ. Այս հարցին պատասխանելուց հետո արդեն պարզ կլինի, թե ձեր աղանդը ի՛նչ դերակատարություն ունի այս ամենում…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից