Նեթանյահուն առաջընթաց է արձանագրել պատանդների հետ կապված բանակցություններում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների ազատ արձակման և Գազայի հարցով համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն ընդգծել է, որ դեռ շատ վաղ է չափազանց մեծ հույսեր փայփայել։ Այդ մասին տեղեկացնում է «Times of Israel» պարբերականը։
«Կա զգալի առաջընթաց պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններում, բայց ես կարծում եմ, որ դեռ շատ վաղ է չափազանց մեծ հույսեր կապել», – ասել է վարչապետը։
Իսրայելի վարչապետի գրասենյակը նշել է, որ բանակցությունները շարունակվում են վճռականությամբ, զգուշությամբ և Իսրայելի քաղաքացիների անվտանգության և բոլոր պատանդների վերադարձի համար մշտական մտահոգությամբ։