ՌԴ-ն պաշտոնապես ճանաչում է ԼՂ-ն որպես Ադրբեջանի տարածք․ Զախարովան՝ Մեդինսկու հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել կոնտեքստից չկտրել Մեդինսկու խոսքերը ԼՂ-ի մասին և չտալ դրանց «բոլորովին այլ իմաստ», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։
Զախարովան նշել է, որ Ղարաբաղի մասին իր մեկնաբանության մեջ Մեդինսկին խոսել է իրավիճակի պատմական կողմի և սոցիալ-մշակութային առանձնահատկությունների մասին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ուկրաինական կարգավորման համատեքստում բերել էր Լեռնային Ղարաբաղի օրինակը։ RT-ին տված հարցազրույցում նա նշել է՝ եթե ամբողջ ռազմաճակատի երկայնքով հակամարտությունը դադարեցվի, կնքվի ինչ-որ տեսակի զինադադար, այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։

