Երեկ ձերբակալված Արզնիի համայնքապետը այսօր ազատ է արձակվել
Արզնի համայնքի` երեկ ձերբակալված ղեկավար Ֆելիքս Միրզոևը այսօր ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ հունիսի 8-ին, Կոտայքի մարզում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք:
Տեղի ունեցած միջադեպի պատճառով Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել էին։