Ով ոտնձգում է Մայր Աթոռի հանդեպ՝ ոտնձգում է Ազգային վերջին հենասյան վրա

Այսօր Նիկոլ Փաշինյանը անցավ մի սահման, որի հետևում ոչ միայն ցինիզմն է, այլ ուղղակի պլանավորած քաղաքական սադրանք։

Հանրային հարթակում նա հայտարարեց, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ունի զավակ, և ըստ իրեն՝ Վեհարանը պետք է ազատի։ Նա նաև նշում է, որ ունի «ապացույցներ» եւ պատրաստ է դրանք ներկայացնել։

Սա պարզապես հայտարարություն չէ։ Սա վերածվում է հանրային դատի փորձի՝ առանց իրավական ընթացակարգի, առանց պատասխանատվության զգացման, առանց հոգեւոր չափանիշների և սահմանների գիտակցման։ Սա բացահայտ ճնշում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։

Սակայն ամենավտանգավորը այլ բան է։ Փաշինյանի գրառումը՝ իր ոճով և ենթատեքստով, հավասար է իմ կարծիքով ուղղակի սադրանքի՝ հանրային անհնազանդության, անկարգության կամ նույնիսկ բռնության կոչի։ Երբ երկրի ղեկավարը զանգվածներին ուղղված իմպերատիվ «առոգանությամբ» գրում է, որ Կաթողիկոսը պետք է հեռանա «զավակի պատճառով», և որ ինքը կբերի «ապացույցներ», նա փաստացի հրահրում է մարդկանց խառնվելու Մայր Աթոռի գործերին։

Կապիտուլյանտը հստակ գիտակցում է, որ չունի վերահսկողություն Եկեղեցու նկատմամբ։ Եվ հենց այդ պատճառով էլ նա կուլմինացիոն փուլ մտավ և շուտով կարծում եմ ուղիղ կոչ կանի գնալ դմփ դմփ հու անելու:

Սա ոչ թե բարոյականության հարց է, այլ իշխանության յուրացման փորձ՝ հոգեւոր տարածքում։

Սա դավադրություն է՝ նպատակաուղղված ստվերել Կաթողիկոսի կերպարը եւ ճանապարհ բացել խիստ քաղաքականացված և ենթարկվող հոգեւորականի համար։

Բայց Եկեղեցին պետության կցորդը չէ։ Այն չի ենթարկվում վարչական հրահանգի, Եկեղեցին պատասխանատու չի իշխանության առաջ և չի վախենում իշխանության ֆեյսբուքյան ջղաձգումներից:

Ով ոտնձգում է Մայր Աթոռի հանդեպ՝ ոտնձգում է Ազգային վերջին հենասյան վրա։

Դա թույլ տալ չի կարելի։

 Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը