Սիրիան մի քանի շաբաթից կվերականգնի SWIFT միջազգային բանկային համակարգին լիարժեք հասանելիությունը
Սիրիան մի քանի շաբաթից կվերականգնի SWIFT միջազգային բանկային համակարգին լիարժեք հասանելիությունը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Սիրիայի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդուլքադեր Հուսրիեին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սիրիան լիովին կվերականգնվի SWIFT միջազգային վճարային համակարգին մի քանի շաբաթների ընթացքում», – գրում է թերթը։

