Միշուստինն առաջարկել է, որ ԱՊՀ-ն միանա ԵԱՏՄ մաքսային տարանցիկ համակարգին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը առաջարկել է, որ ԱՊՀ գործընկերները միանան Եվրասիական տնտեսական միությունում ընդունված միասնական մաքսային տարանցիկ համակարգի մեխանիզմին։
«Միավորման արտաքին տնտեսական կապերը ամրապնդելու համար ընդունվել է միասնական մաքսային տարանցիկ համակարգի մասին համաձայնագիր։ Այն բաց է բոլոր երկրների համար, թույլ է տալիս նրանց միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով անցկացվող փոխադրումներին, կրճատել բիզնեսի ծախսերը և բարձրացնել սահմանային փոխադրումների անվտանգության մակարդակը, որը շատ կարևոր է բոլորի համար։ Մենք հրավիրում ենք ԱՊՀ գործընկերներին միանալ այս մեխանիզմին», – ասել է Միշուստինը Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։

Հիշեցնենք, որ Դուշանբեում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: