«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվի

Կառավարությունը որոշել է Հայաստանի պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը միաց¬ման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
Թագարանի գործունեության առարկան են հանդիսանում հայոց ռազմական արվեստի, ճակատամարտերի, ռազմական պատմության վերաբերյալ ցուցադրական նյութերի համալրումը, հաշվառումը, ուսումնասիրումը, պահպանումը և թանգարանային ցուցադրման եղանակով հանրությանը ներկայացնելը, թանգարանի մշտական և ժամանակավոր պահպանությանը հանձնված նմուշների, թանգարանային այլ ցուցանմուշների հաշվառումն ու պահպանումը, թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների մշտական ու ժամանակավոր հանրային ցուցադրումը և այլն:
«Թանգարանային գործունեություն իրականացնող մարմինները հիմնականում գործում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակով, միաժամանակ առանձին իրավաբանական անձ ստեղծելու գործընթացից ձեռնպահ մնալու նկատառումներից ելնելով՝ նպատակահարմար է գտնվել «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ»,- նշված է նախագծում։
«Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող հուշարձանի տարածքը կամ¬րացվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա`
• Հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին
• Արցախյան ազատագրական պատերազմ։
1-ին հարկի ցուցադրությունը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը։ Ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, աչքի ընկած մարտիկների գործունեությունը։ Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայ մարշալների (Հովհաննես Բաղրամյան, Իվան Իսակով (Հովհաննես Տեր-Իսահակյան), Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց)) և գեներալների գործունեությանը։
2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին, ներկայացված են ՀՀ ազգային հերոսների և Արցախի հերոսների, ՀՀ ԶՈւ զորատեսակների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորաման։
3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է։ Թանգարանի օրգանական շարունակությունն է հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը, Հերոսների, Մարշալ Բաղրամյանի, ռուս սահմանապահների ծառուղիները, զինատեսակների բացօթյա ցուցադրությունը։