ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ

ՌԴ նախագահը Հռոմի Պապ Լեո XIV-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ներկայացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ։

Շեշտվել է, որ ռուսական կողմը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները երեխաներին հարազատների հետ վերամիավորելու համար։

ՌԴ նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Հռոմի Պապ Լեո XIV-ին՝ Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորմանն աջակցելու պատրաստակամության համար։

Պուտինը հույս է հայտնել, որ Սուրբ Աթոռն ավելի ակտիվորեն կնպաստի Ուկրաինայում կրոնի ազատությանը։