Արցախի խորհրդարանը շուտով նոր նախագահ կընտրի. փաստաբան
Ըստ իմ տվյալների՝ Արցախի խորհրդարանը շուտով նոր նախագահ կընտրի։ Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա բացատրել է, որ այս մասին տեղեկատվությունը շուտով կհրապարակվի։
Նրա գնահատմամբ՝ Արցախը պետք է ներկայացուցչություն ունենա։ «Հնարավոր է, որ մեկ, երկու, հինգ կամ տասը տարի հետո Արցախի Հանրապետությունը շարունակի գոյություն ունենալ նաև տարածքային առումով»,-նշել է փաստաբանը։
Նա տեղեկացրել է, որ չի կիսում Փաշինյանի այն կարծիքը, թե մենք կորցրել ենք հայրենիքի մի մասը, բայց ձեռք ենք բերել պետություն։ Երիցյանն անընդունելի է համարել Արցախի կորստի դրական գնահատականները ցանկացած համատեքստում։ Նա դժգոհություն է հայտնել, որ դեռևս չեն բացահայտվել արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկանները։

