Իրանը շատ բան է զոհաբերել իր միջուկային արդյունաբերությունը զարգացնելու համար և ԱՄՆ-ի հետ չի կնքի գործարք՝ առանց ուրանը հարստացնելու հնարավորության պահպանմա
Իրանը շատ բան է զոհաբերել իր միջուկային արդյունաբերությունը զարգացնելու համար և ԱՄՆ-ի հետ չի կնքի գործարք՝ առանց իր տարածքում ուրանը հարստացնելու հնարավորության պահպանման, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Իրանը թանկ է վճարել այս հնարավորությունների համար, և չկա որևէ սցենար, որի դեպքում մենք կհրաժարվենք այն հայրենասերներից, որոնք մեր երազանքը իրականություն դարձրին: Կրկնում եմ՝ չկա հարստացում, ուրեմն չկա գործարք: Ո՛չ միջուկային զենքին, ուրեմն կա գործարք», – գրել է նա X-ում:
Նշենք, որ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցում է երկրի միջուկային ծրագրի հարցով՝ պահանջելով, որ Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից, քանի որ դա, ըստ ԱՄՆ-ի, հետագայում կարող է օգատգործվել միջուկային զենքի ստեղծման համար:

