Արժի արդյոք վաղ հասակի երեխաների ականջները դակել․ մեկնաբանում է մանկաբույժը
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ
Աննա Մխիթարյանն անդրադառնալով վաղ հասակում երեխաների ականջները դակելուն, գրում է․
«-Արի քանի փոքրա, ականջները ծակենք պրծնենք, հիմա հեշտ կլինի, չի էլ հիշի…
*Ու սա հաճախ վերաբերում է ընդամենը մի քանի ամսական երեխաներին…
Հարգելիներ, մի’ արեք նման բան։
Բացատրեմ ինչու.
Մեծանում է՝
- Վարակի զարգացման ռիսկը (վաղ հասակի երեխաները չունեն լիարժեք ձևավորված իմուն համակարգ, հետևաբար՝ ականջը դակելուց հետո ոչ ճիշտ խնամքի կազմակերպումը կարող է հանգեցնել վարակի ներթափանցման)
- Ալերգիկ ռեակցիայի առաջացման հավանականությունը (որոշ մետաղական օղերի նկատմամբ)
- Վնասումը (ազգուշորեն քաշել-վնասել ականջը)
- Ո՞վ է ասել՝ վաղ հասակի երեխաները ՑԱՎ չեն զգում (զգում են, այն էլ ո~նց. հաճախ կարող է մանկական տրավմայի հետևանք մնալ)։
Եվ վերջապես՝
Դուք զրկում եք ձեր երեխաներին իրենց սեփական մարմնի նկատմամբ որոշում կայացնելու իրավունքից։
Այո, ավանդույթներն ու մշակույթը կարևոր արժեք ունեն, դրանք պահպանում ու առանձնացնում են մեզ որպես ազգություն, բայց մի բան անելուց առաջ նախապես մտածեք՝ արդյո՞ք արժի անել այն, ինչը կարող է վնաս հասցնել…
Լսել ե՞ք, արել ե՞ք… ինձ էլ են արել… բայց արժե՞ր որ… Կիսվեք մեկնաբանություններում ձեր փորձով ու կարծիքով։
Եղեք տեղեկացված, առողջ ու պահեք ձեր աղջիկ երեխայի մի քարանի ոսկուց օղերը զուտ օժիտի համար»։

