Իրանը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում

Ադրբեջանում նշանակվել և ներկայացվել է Իրանի նոր դեսպանը, հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։

«Մեզ համար շատ կարևոր են Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների հետ հարաբերությունները։ Ադրբեջանում Իրանի նոր դեսպանի ընտրության վարչական գործընթացն ավարտվել է։ «Նա շատ փորձառու դիվանագետ է, որը մասնագիտացած է Եվրասիայի հարցերում»,- նշել է նա։

Բաղայիի խոսքով՝ դեսպանի անունը կհայտարարվի ավելի ուշ։