Ֆրանսիայի Բուրգ-Լե-Վալանսի պատվիրակությունը այցելել է Թալին

Թալինի ֆրանսիական քույր քաղաք Բուրգ-Լե-Վալանսի պատվիրակությունը՝ քաղաքապետ Մարլեն Մուղիեի գլխավորությամբ, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի և աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելեց նաև Թալինի մանկական գեղարվեստի դպրոց։ Այցի շրջանակում հյուրերը ծանոթացան դպրոցի սաների ստեղծագործություններին, զրուցեցին ուսուցիչների հետ և ծանոթացան կրթօջախի գործունեությանը։ Դպրոցի տնօրեն Արմեն Միքայելյանը Մարլեն Մուղիեին նվիրեց սաների կողմից գործված գորգ՝ ի նշան քույր քաղաքների բարեկամական կապի և փոխադարձ հարգանքի։ Պատվիրակությունը ևս նվերներ հանձնեց գեղարվեստի դպրոցին:

Դպրոցում պատվիրակության ուշադրությունը գրավեց նաև Շառլ Ազնավուրին նվիրված ցուցատախտակը, որն արժանացավ առանձնահատուկ հետաքրքրության։