Բաքվում դատական ֆարսի ժամանակ հայտարարվել է, թե իբր հայերը հրթիռակոծել են Գանձակը

Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու դատավարությունը, որի ժամանակ Ադրբեջանը ներկայացրել է Գանձակի հրթիռակոծումը՝ նշելով, թե դրանում, իբր, ներգրավված են եղել ՀՀ ԶՈՒ որոշ զինծառայողներ։

Բաքուն դատական ֆարսի ժամանակ հայտարարել է, թե հրթիռային հարվածի հետևանքով, իբր, սպանվել է 10 քաղաքացիական անձ։