Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը տարածաշրջանային անվտանգությունը խթանելու ուղղությամբ․ Ջոշ Հաք

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մեջբերել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշ Հաքի խոսքերը՝ նախօրեին ՀՀ ԱԽՔ-ի հետ հանդիպմանը։

«Հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների մասին զրուցեցի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը տարածաշրջանային բարեկեցությունը, փոխկապվածությունն ու անվտանգությունը խթանելու ուղղությամբ»։