Ադրբեջանում շտապել են հերքել հայկական Խոզնավարի գնդակոծության փաստը

Ադրբեջանի ՊՆ-ը շտապել է հերքել հայկական Խոզնավար գյուղի գնդակոծման փաստը։

Բաքուն պնդում է, թե «հակառակ կողմը, նման կանխամտածված ապատեղեկատվություն և սուտ հաղորդումներ տարածելով, փորձում է խեղաթյուրված կարծիք ձևավորել միջազգային հանրության մեջ և հիմքեր ստեղծել հետագա սադրանքների համար»։

Ընդ որում՝ հայկական Խոզնավար գյուղը անվանվում է «Խեզնավար»։

Ինչպես ավելի վաղ ՊՆ-ը հայտարարել էր, գյուղի գնդակոծության հետևանքով տուժել է բնակելի շենք։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։