Կիևը երրորդ գիշերն անընդմեջ ենթարկվում է ռուսական դրոնների զանգվածային գրոհին

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը երրորդ գիշերն անընդմեջ ենթարկվում է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակմանը։ Ուկրաինայի մայրաքաղաքում տագնապը տևել է 6 ժամ, գրել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն Տելեգրամ ալիքում։

Տկաչենկոն նշելել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հարվածային անօդաչու սարքերով գրոհել են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Հարձակման հետևանքով վնասներ են եղել քաղաքի Դնեպրովսկի թաղամասում։ Բնակելի շենքերից մեկում ապակիներ են կոտրվել։ Նաև բեկորներ են ընկել ավտոտնակների կոոպերատիվի և հանգստի վայրի տարածքում։

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, շնորհակալություն պաշտպանությւան ուժերին արդյունավետ աշխատանքի համար։ «Շնորհակալություն բոլորին, ովքեր վերացնում են հարձակումների հետևանքները և օգնում մայրաքաղաքի բնակիչներին»,- գրել է նա։

Երեկ Ուկրաինան հայտնել է իր 13 տարածաշրջաններում ռուսական զորքերի զանգվածային հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել ավելի քան 60-ը։ Արձանագրվել են նաև բազմաթիվ ավերածություններ։