Հոֆստեդի մշակութային չափումների ինդեքսը և Ադրբեջանը

Հոֆստեդի մշակութային չափումների ինդեքսում տարբեր բսղադրիչներ սահմանում են, թե ինչպես են տարբեր հասարակություններ ընկալում իշխանությունը, ավանդույթները, անհատականությունը և ժամանակը։ Այս մասին տեղեկացնում է իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր տեկեգրամյան ալիքում։

Նշված ինդեքսի բաղադրիչներից մեկը՝ երկարաժամկետ կողմնորոշումը (long-term orientation), որտեղ հնարավոր ամենաբարձր միավորը 100-ն է,  ցույց է տալիս, թե որքանով է տվյալ հանրույթը կենտրոնացած դեպի ապագան և երկարաժամկետ պլանավորումը՝ ըստ համբերատարության, խնայողությունների հակվածության և իրավիճակներին հարմարվողականության։

Ըստ այս չափման՝ Ադրբեջանը՝ 59 միավորով, տարածաշրջանի ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկիրն է, և ըստ ինդեքսով սահմանվող միջակայքերի գնահատման համար տրված մեկնաբանությունների՝ այս արդյունքը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցուցաբերում է պրագմատիկ մտածողություն, իր ընկալումներում հակված է հարաբերական, ոչ թե բացարձակ ճշմարտությունների, ավելի ճկուն ու հարմարվողական է նոր իրավիճակներում, հակված է խնայողությունների և համբերատար է։

Համեմատության համար տրված են որոշ երկրների ցուցանիշներ՝ ըստ այս սանդղակի

✔ Վրաստան – 24

✔ Իրան – 30

✔Թուրքիա – 35

✔Հայաստան – 38

✔Ճապոնիա – 100

Ըստ այս սանդղակի ստացվում է, որ ի տարբերություն հարևանների՝ որոնք հակված են կարճաժամկետ մտածողության, Ադրբեջանը տեսականորեն ավելի միտված է երկարաժամկետ ռազմավարությունների մշակման և կիրառման և դա կարող է տալ առավելություն ապագայի պլանավորմանը վերաբերող հարցերում։