Մադրիդում սպանվել է Յանուկովիչի նախկին խորհրդականը

Իսպանիայի մայրաքաղաքում գնդակահարել են ուկրաինացի քաղաքական գործիչ Անդրեյ Պորտնովին, որին համարում էին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավոր զինակիցներից մեկը, հայտնում է Reuters-ը՝  հղում անելով իր աղբյուրներին։

Պորտնովի վրա հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Մադրիդի Պոսուելոյի հարուստ թաղամասում՝ Ամերիկյան դպրոցի դարպասների մոտ, հաղորդում է BBC-ն։

Cadena SER ռադիոկայանը հայտնել է, որ տղամարդն իր երեխաներին դպրոց էր տանում, երբ նրա վրա կրակել են։ Միջադեպի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։