ՀՕՊ-ը հետ է մղել դեպի Մոսկվա թռչող երեք ԱԹՍ–ների հարձակումը․ Սոբյանին

ՀՕՊ-ը հետ է մղել Մոսկվայի վրա թռչող երեք ԱԹՍ-ների հարձակումը: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Մոսկվայի վրա թռչող երեք անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,– գրել է Սոբյանինը իր Telegram-ալիքում։