Պուտինն այցելել է Կուրսկի մարզ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Կուրսկի մարզ։ Այս մասին հաղորդում է Կրեմլը։
Նշվում է, որ Ռուսաստանի առաջնորդը նախորդ օրը աշխատանքային այցով եղել է տարածաշրջանում։ Այցի ընթացքում Պուտինը հանդիպումներ է ունեցել կամավորական կազմակերպությունների ներկայացուցիչների և շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ։