ՀՀ-ն հաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ երկխոսությունը Մոսկվայի հետ
ՀՀ-ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ուրախ եմ կրկին հանդիպել ձեզ Երևանում։ Վստահ եմ, որ մենք կունենանք կարծիքների կառուցողական և իմաստալից փոխանակում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի վերաբերյալ։ Կցանկանայի միանգամից նշել, որ Հայաստանի Հանրապետությունը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում երկարաժամկետ, փոխշահավետ գործընկերության վրա», – նշել է Միրզոյանը։