Վթարից տուժողներից երկուսը զինծառայողներ են
Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են «Opel Combo» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Նոր-Հաճնի շտապ օգնությունը և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխացնել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, սակայն հնարավոր է՝ դեպքի վայր ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչությունից:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel Combo»-ն, ով դեպի Նոր Հաճն ընթանալիս դուրս է եկել հանիդպակաց երթևեկելի գոտի և բախվել «Opel Astra»-ին:

