Երևանի և Բաքվի միջև քննարկումները շարունակվում են․ Ալեն Սիմոնյան
Երևանի և Բաքվի միջև քննարկումները շարունակվում են։ Այս մասին մայիսի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա, կողմերի միջև պայմանավորվածություն կա ապահովելու տվյալ գործընթացի շարունակությունը։
«Չեմ բացառում, որ քննարկումները կարող են շարունակվել մոտ ապագայում երկու երկրների ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների ձևաչափով»,- ասել է Սիմոնյանը։
Ըստ ԱԺ նախագահի, սա լավ նորություն է, սակայն որևէ կոնկրետ պայմանավորվածություն առայժմ չկա։
«Նման գործընթացները միտված են խաղաղության պայմանագրի կնքման վայրին ու ժամկետին։ Հայկական կողմը և բազմաթիվ միջազգային գործընկերներ համապատասխան աշխատանք են տանում, որպեսզի խաղաղության պայմանագրի կնքումը վերջապես իրականություն դառնա»,- ընդգծել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը։

