Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետութուն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները: Այդ մասին նա հայտարարեց Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին։

«Օրեր առաջ տեղի ունեցած սադրանքն ու դրանց հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա ու հասան Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ամբիոն, որտեղ սկսեց քննարկվել իմ անձը։ Հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ անձը։ Համոզված եմ, որ շահարկվելու է նաև այն, որ ես, լինելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար՝ շնորհակալություն հայտնելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, շնորհակալություն ձեզ արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար»,-իր խոսքում նշեց նա։

Ավինյանն ասաց, որ գնահատում է Տեր-Մարգարյանի որոշումը, հիշեցնելով, որ իրենց աշխատանքը ենթադրում է զսպվածություն։