Մենք արդարացիորեն ֆիքսում ենք, որ դուք եք Նիկոլին և՛ բերել , և՛ պահում իշխանության

Երբ Ռոբերտ Քոչարյանի խոսափողները մեղադրում են իմպիչմենտի գործընթաց սկսելու մեջ Սերժ Սարգսյանին, զարմանալի է։

Այսինքն բորիսմուրազիները, արգիշտի իվիրյաններն ու այլք երբ անմիտ խոսում են, հարց է առաջանում, ի՞նչ են նրանք ուզում և ո՞ւմ են մեղադրում։

Ռոբերտ Քոչարյանի խոսափողները բացահայտ հրաժարվում են որևէ գործընթաց սկսելուց և դրանով ապացուցում են, որ Նիկոլին պահում են իշխանության։

Ամենամեծ ընդդիմադիր ֆռակցիային պարզապես ասում են տվեք ձեր ստորագրությունները այս կամ այն գործընթաց սկսելու համար, իսկ նրանք հրաժարվում են և անմտորեն տալիս են Սերժ Սարգսյանի անունը, իբրև թե նա է այս գործընթացը սկսել։

Նախ, գործընթաց սկսողները հրապարակային արտահայտվել են և բոլորս գիտենք, թե ովքեր են, և երկրորդ, ի՞նչ կապ ունի, թե ով է սկսել, մենք փաստում ենք, որ դուք վերապահումներ ունեք Նիկոլի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու, և մենք արդարացիորեն ֆիքսում ենք, որ դուք եք Նիկոլին և՛ բերել , և՛ պահում իշխանության։

Աշոտ Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը