Նիդեռլանդները պատրաստվում է Leopard 2A8 մակնիշի 46 տանկ գնել Գերմանիայից

Նիդեռլանդները Leopard 2A8 տեսակի առնվազն 46 տանկ գնելու պայմանագիր է կնքել. դրանք մատակարարվելու են 6 տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է թագավորության պաշտպանության նախարարությունը։

Պայմանագիրը մայիսի 14-ին այդ երկրի Ամերսֆորտ քաղաքում ստորագրել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարության պետական ​​քարտուղար Գեյս Թյոյնմանը։ Նախատեսվում է, որ առաջին տանկը նիդեռլանդական բանակը կստանա 2028, իսկ վերջինը՝ 2031 թվականին։

Պաշտպանական գերատեսչությունը ձեռք կբերի նաև Leopard 2A8 DTV տեսակի չորս մարտական մեքենա՝ վարժանքների համար:

Անցյալ տարվա սեպտեմբերին թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը հայտարարել էր, որ ծախսերի կրճատմամբ պայմանավորված լուծարումից 13 տարի անց Նիդեռլանդները կվերականգնի իր տանկային գումարտակը:

Նիդեռլանդներում վերջին տանկային գումարտակը լուծարվել էր 2011 թվականին, իսկ 2015-ից երկիրը Գերմանիայից վարձակալում էր 18 Leopard տանկ։