Նյու Դելիի ոստիկանությունը ուժեղացրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի անվտանգությունը

Նյու Դելիի ոստիկանությունը ուժեղացրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի անվտանգությունը՝ երկրի արտաքին գործերի նախարարության կողմից շաբաթավերջին արված հատուկ խնդրանքից հետո, հաղորդում է Indian Express-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոստիկանությունը դիմել է Հնդկաստանի ներքին գործերի նախարարությանը՝ սպառնալիքի գնահատում անցկացնելու համար: Քննարկվող միջոցառումներից են նրա բնակարանի և գրասենյակի դիմաց հսկիչների թվի ավելացումը, ուղեկցող մեքենան», – հաղորդում է թերթը:

Ոստիկանությունը նաև վերանայում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի և երկրի իշխող կուսակցության առնվազն 25 առաջնորդների անվտանգության միջոցառումները, որոնք հրապարակավ խոսել են Պակիստանի դեմ, մասնավորապես սոցիալական ցանցերում, երկու երկրների միջև ստեղծված լարվածության ֆոնին։