«Բարձրավոլտ էլեկտրացանցերը» պնդում է՝ Երևանը սպասարկող ենթակառուցվածքներում վթար չի եղել

««Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այսօր ընկերության` Երևանը սպասարկող ենթակառուցվածներում վթարներ չեն եղել, և մայրաքաղաքում տեղի ունեցած հոսանքազրկումները «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հետ որևէ առնչություն չունեն»։ Այս մասին հայտնում են « «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունից»։

«Տեղեկացնում ենք նաև, որ ԲԷՑ ընկերության ենթակառուցվածքներում տեղի ունեցած վթարային իրավիճակներում, տեղում աշխատում և խնդիրները վերացնում են մեր ընկերության մասնագետները»,–ասված է հաղորդագրության մեջ։