Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլև առավոտյան է կրակել․ Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի առավոտյան,ժամը 7-անց 20-ից մինչև 7-ն անց 40 րոպե նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Բնակիչների վկայությամբ՝ դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է , որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը»։